Կանադայի վարչապետի կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հաղորդում է BBC-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուր-Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիա այցելությունից հետո:
Տեղեկության համաձայն՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն իրեն «լավ է զգում», ախտանշանները չեն վատթարացել:
Ինչ վերաբերում է Կանադայի վարչապետի առողջական վիճակին, ապա նա իրեն լավ է զգում: Քանի որ Թրյուդոյի մոտ որևէ ախտանիշ չկա, նա կորոնավիրուսի թեստ չի հանձնի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ