Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատկան մարմինները պետք է արագ և օպերատիվ որոշումներ ընդունեն բանկային, վարկային, կոմունալ և այլ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետների վերանայման առումով. Վլադիմիր Մարտիրոսյան

Մարտ 13,2020 12:17

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ պատկան մարմինները պետք է արագ և օպերատիվ որոշումներ ընդունեն բանկային, վարկային, կոմունալ և այլ ֆինանսական պարտավորությունների կատարման համար նախատեսված վերջնաժամկետների վերանայման, ինչպես նաև դրանց խախտման համար հնարավոր պատժամիջոցների կիրառման բացառման և ճկուն ժամանակացույցերի սահմանման առումով:

Անհրաժեշտ է, որ իշխանությունները վերը նշված հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների համակարգման առումով ևս ի շահ մարդկանց և քաղաքացիների կայացնեն համապատասխան որոշումներ:

Իրավիճակի հետ կապված մարդիկ հոգեբանորեն լարված են և կառավարությունը հանրությանը հանդարտեցնելու և հընթացս ծագող խնդիրները լուծելու և կառավարելի ռեժիմում պահելու օպերատիվ գործիքներ ևս պետք է մշակի և իրականացնի:

Մասնավորապես. առաջիկա 1-2 ամիսների (կախված իրավիճակից) կտրվածքով անհրաժեշտ է.

1.բացառել քաղաքացիների կողմից վարկային պարտավորությունների կատարման ժամկետների խախտման և հերթական վճարումների ուշացման համար տույժերի կիրառումը, ինչպես նաև «սև ցուցակներում» նրանց ընդգրկումը,

2.վերանայել և հետաձգել կոմունալ (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և այլն) վճարումների կատարման վերջնաժամկետները` բացառելով վճարումների ուշացման հետևանքով ծառայությունների մատուցման կասեցումը,

3.բնակչության կողմից ֆինանսական այլ պարտավորությունների կատարման ժամկետների խախտման համար չկիրառել պատասխանատվության միջոցներ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031