Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. հայերի կապերը և առնչությունները Վատիկանի հետ ունեն հազարամյակների պատմություն, իսկ ներկայում Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ

Մարտ 13,2020 12:03

Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին Սիքստինյան կապելլայում, ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի, երջանկահիշատակ Նորին սրբություն Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի և երջանկահիշատակ Նորին սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի ներկայությամբ բացվել է «Հայաստան-Հռոմ» ցուցահանդեսը:

Հիշատակելով այդ մասին իր ուղերձում՝ նախագահ Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ հայերի կապերը և առնչությունները Վատիկանի հետ ունեն հազարամյակների պատմություն, իսկ ներկայումս Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել աշխարհում խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության հաստատման, Հայաստանի Հանրապետություն-Սուրբ Աթոռ միջպե­տական հարաբերությունների հզորացման գործում Նորին սրբության անվերապահ դիրքորոշման համար:

«Առանձնակի ջերմությամբ եմ հիշում 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր անձնական հանդիպումը,- Նորին սրբությանը հղած շնորհավորանքում ասել է Հայաստանի նախագահը:- Լիահույս եմ, որ մոտ ապագայում կրկին կհանդիպենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նորին սրբությանը մաղթել է քաջառողջություն, հաջողություն և կորով` երկար տարիներ առաջնորդելու Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031