Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՊ վարչության անդամը՝ ՀԱԿ-ի նեղացվածության մասին. «Քաղաքականության մեջ նեղանալ կատեգորիա ես չեմ ճանաչում». «Ժողովուրդ»

Մարտ 13,2020 11:51

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանի հետ։

– Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց նեղացվածությունը ցույց տվեցին այն առումով, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, թե 1995 թվականից սկսած՝ Հայաստանում համապետական ընտրությունները կեղծվել են։ Ըստ ՀԱԿ ներկայացուցիչների՝ վարչապետի հայտարարությունը իրական չէ, ու իրենց տարիներին կեղծ ընտրություններ չեն եղել. Դուք համակարծի՞ք եք։

– Քաղաքականության մեջ նեղանալ կատեգորիա ես չեմ ճանաչում, քաղաքականության մեջ կա բանավեճ, քննարկում, առաջարկներ, որի ժամանակ պետք է ներկայացվեն փաստեր։

Ես ողջունում եմ ցանկացած քննարկումները, քննադատություններն էլ ժողովրդավարությանը բնորոշ, կարեւորագույն տարրերն են, այնպես որ տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ լինել, պատկերացումներ եւ սկզբունքներ։

Մենք բաց ենք առաջարկների համար, որը հայտարարեց ՀՀ վարչապետը, կարող են ներկայացնել, մենք քննարկումներ կունենանք։

– Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկումների ժամանակ հռչակագրում փոփոխություններ կատարվեն։

– Մենք արդեն նշել ենք, որ բաց ենք, ժամկետներ ենք սահմանել առաջարկների ու քննարկումների համար, նշանակում է, մենք պատրաստ ենք քննարկումների, ու դա չի արվում անելու համար, դա արվում է բովանդակային քննարկումների համար։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031