Մարտի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Դինամո» մարզական- հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը։
Ներկա էին մարզական կազմակերպության ընդհանուր ժողովի անդամներ, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի ու Հայաստանի չեմպիոններ, անվանի մարզիկներ ու մարզիչներ։
Ներկաներին ողջունեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց օրակարգն ու քննարկվող հարցերը։
Օրակարգի առաջին հարցը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունն էր։ Բաց քվեարկությամբ կազմակերպության նախագահ ընտրվեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար ու խոսեց կազմակերպության խնդիրների և արդիականացման մասին։
Բաց քվեարկությամբ ընտրվեց նաև կազմակերպության խորհրդի ու վերստուգիչ հանձնաժողովի կազմը։
Վերջին տարիների կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցեր։
ՀՀ ոստիկանություն