Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Մենք մտնում ենք շատ ծանր ժամանակաշրջան». «Հրապարակ»

Մարտ 13,2020 11:33

Հարցազրույց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի հետ

– Պարոն Շահնազարյան, ի՞նչ տպավորություն ունեք սահմանադրական փոփոխությունների քարոզարշավից։

– Փաշինյանի քարոզարշավն ուղեկցվում է վարչական ռեսուրսի կոպիտ եւ լայնածավալ օգտագործմամբ, մի քանի փաստեր արդեն նշվել են, մի փաստի մասին դեռ չի նշվել, դա կուզեի առանձնացնել։ Երբ հայտարարել էին, որ մարտի 1-ին երթ են անելու, հետո փոփոխեցին, դրանից մեկ օր առաջ

ոստիկանությունն անընդհատ հաղորդում էր, որ կենտրոնն ամբողջ օրը փակ է լինելու։ Դա կուսակցական միջոցառում է, ի՞նչ գործ ուներ ոստիկանությունը, ի՞նչ գործ ուներ պետությունը։

Ես բոլորը չեմ ասում։ Փաշինյանի հայտարարություններին շատ դժվար է լուրջ վերաբերվել, տրամաբանական կամ քաղաքական  բացատրություններ այնտեղ ընդհանրապես գոյություն չունեն։ Նպատակը մեկն է. ինքը շատ լավ հասկանում է, որ առանց խախտումների, անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքելն անհնար է։

Հիմա փորձում են այս հանրաքվեն վերածել նախկինների դեմ պայքարի, ինչն ինքը միշտ ասում էր մինչեւ իշխանության գալը. «Ես թալանածը հետ պիտի բերեմ եւ բաժանեմ ձեզ»։ Նորից հնչեց այս անհեթեթությունը։ Իշխանությունները, եթե չեմ սխալվում, հայտարարել էին, որ արդեն 102 միլիոն դոլարի գումար է մուտքագրվել բյուջե։ Ես հայտարարում եմ, որ սա ռեկետ է, որովհետեւ չկա գեթ մեկ դատավճիռ, որով բռնագրավվել է 10 դոլար կամ 1000 դրամ։ Իրականացվում է պետական ռեկետ։ Ներկայիս իշխանությունն էլ, ամբողջովին թաղված լինելով կոռուպցիայի մեջ, լրիվ փորձում է մեղադրել նախկիններին, եւ, ըստ էության, հալածանքների նոր շղթա է սկսվում եւ քաղաքական հետապնդումների ավելի կոշտացում։ Սա ակնհայտ է, որովհետեւ այս իշխանություններն առայժմ որեւէ դրական բան չեն իրականացրել։

Ավելին ասեմ՝ ավելի քան վստահ եմ, որ նրանք ի վիճակի էլ չեն դա անելու բազմաթիվ պատճառներով՝ թե՛ իրենց քաղաքական նպատակների մեջ դա չի մտնում, թե՛ իրենք անկարող են անել, թե՛ այս իշխանություններին բնորոշ ինտելեկտուալ հաշմանդամությունը։

Այնպես որ, մենք մտնում ենք շատ ծանր ժամանակաշրջան, աշխարհաքաղաքական մի շարք վտանգներ կան, որոնք մեր իշխանության վեջը չեն, դրան գումարած՝ ներքին իրավիճակը, Արցախի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները, որտեղ Փաշինյանը չի թաքցնում, որ ուզում է բացառապես իր վերահսկողության տակ տեղի ունենա եւ ուզում է այնտեղ ունենալ որպես նախագահ իր խամաճիկը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031