Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ազնիվ չէ «Հանրաքվե հրավիրել մի հարցով, բայց ներկայացնել բոլորովին ուրիշ բան». «Հրապարակ»

Մարտ 13,2020 11:18

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հեղափոխությունից 2 տարի անց քաղաքական գնահատական տալ նախկինների արած-չարածին, ի՞նչ հիմնավորում ունի փաստը, գուցե դա քարոզչական հնա՞րք է, որով հանրաքվեին կրկին տրվում է անցյալի դեմ պայքարի նշանակություն եւ հատկապես՝ ունենալու է իրավական հետեւանք, իրավաբանական նշանակություն։

ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պարզաբանում է, որ սա քաղաքական եւ ոչ թե իրավական փաստաթուղթ է, եւ ֆորմալ առումով այն չի ներառվելու հանրաքվեի ընտրական թերթիկում, լավագույն դեպքում՝ իշխող ուժը կարող է այն ընդունել ԱԺ-ում, բայց իրավական որեւէ հետեւանք չի ունենալու։

Բայց սրանով հասարակությանն ուղերձ է հղվում առ այն, որ «այո» ասելով՝ քաղաքացիները փակելու են անցած 30 տարիներին պաշտոնավարած իշխանությունների էջը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ազնիվ չէ քաղաքացիների հետ նման ոճով շփվելը. «Հանրաքվե հրավիրել մի հարցով, բայց ներկայացնել բոլորովին ուրիշ բան», հատկապես, որ նախկիններից շատերն էլ այսօրվա իշխանության կազմում են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031