Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եր­կու տա­րի է եր­կի­րը Նի­կոլ Փա­շի­նյանն է ղե­կա­վա­րում, բայց է­լի նա­խորդ եր­կու նա­խա­գահ­ներն են ա­մեն ին­չում մե­ղա­վոր. «Իրատես»

Մարտ 13,2020 11:24

Ա­մե­նուր մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փոր­ձում են զերծ մնալ, իսկ մեզ մոտ բո­լո­րին ի­րար գլ­խի են հա­վա­քում, գյու­ղից գյուղ ընկ­նում, Հրայր Թով­մա­սյա­նին ու 7 դա­տա­վոր­նե­րին հա­մա­րում երկ­րի ա­մե­նա­մեծ սպառ­նա­լիքն ու մար­տահ­րա­վե­րը։ Ընդա­մե­նը քարոզարշավի այսօրվա միջոցառումներն են դա­դա­րեց­ված:

Ո­չինչ չի փոխ­վել, կր­կին մե­ղա­վոր են Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը։ Եր­կու տա­րի է եր­կի­րը Նի­կոլ Փա­շի­նյանն է ղե­կա­վա­րում, բայց է­լի նա­խորդ եր­կու նա­խա­գահ­ներն են ա­մեն ին­չում մե­ղա­վոր։ ՈՒ սա այն դեպ­քում, որ մե­կը բան­տում է, մյու­սը մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճակ ու­նի։

Մինչ­դեռ այս քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում շատ կարևոր դե­տալ դուրս է մնում։ Հան­րաք­վեն չու­նի ա­մե­նա­կարևոր հար­ցի պա­տաս­խա­նը՝ ին­չի՞ հա­մար է այն, ի՞նչ խն­դիր է լու­ծում։ Հրայր Թով­մա­սյա­նին և ՍԴ մյուս դա­տա­վոր­նե­րին աշ­խա­տան­քից ազ­գո­վի հե­ռաց­նելն ըն­դա­մե­նը հար­ցի ար­տա­քին կողմն է։ Իսկ ի՞նչ է լի­նե­լու դրա­նից հե­տո, ի՞նչ հար­ցեր է փոր­ձում լու­ծել իշ­խա­նու­թյու­նը, որ, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, «քո­չա­րյա­նա­սեր­ժա­կան վեր­ջին մնա­ցորդ» այս ՍԴ-ն պետք է դի­մադ­րի։ Այս մա­սին ո­չինչ չի աս­վում կամ ա­մեն ինչ է­լի հան­գում է մեղ­քը նա­խորդ­նե­րի վրա գցե­լու հայտ­նի մե­թո­դին։

Փա­շի­նյա­նի բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րից հե­տո քա­ղա­քա­ցի­նե­րը կհաս­կա­նան միայն մի բան՝ մեր­ժել ար­դեն վա­ղուց մերժ­ված­նե­րին ու հեր­թա­կան ան­գամ գնալ ընտ­րու­թյուն­նե­րի՝ ար­հես­տա­կան թշ­նա­մուց, այն է՝ նախ­կին­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար։ ՈՒ այս ա­մե­նը հեր­թա­կան ան­գամ Փա­շի­նյա­նը փա­թե­թա­վո­րում է հայտ­նի բա­րաձևով. ժո­ղո­վուրդն է իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես ու­զե­նա, այն­պես էլ կա­նի։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը ժո­ղովր­դինն է, ին­չու՞ են պարգևավ­ճար­նե­րը ձեզ հաս­նում, ին­չու՞ եք դուք օր օ­րի բար­գա­վա­ճում, իսկ ժո­ղո­վուրդն է­լի նույն վի­ճա­կում է, ին­չու՞ են ձեր շր­ջա­պա­տի մար­դիկ վտա­ռի նման լց­վում իշ­խա­նա­կան հա­մա­կարգ, իսկ ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում ան­գործ մնալ։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031