Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե կառավարման համակարգի մոդելի փոփոխության հարց է դրվում, այլ եղած կառավարման համակարգն ավելի բարելավելու. «Ժամանակ»

Մարտ 13,2020 10:34

Երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը, հանրահավաքի ժամանակ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նշել է․ «Պայմանավորվենք, որ տեղի չի ունենալու կառավարման մոդելի փոփոխություն»։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը երկու նիստ է անցկացրել և, ըստ հանձնաժողովի անդամների՝ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։ Կառավարման մոդելի փոփոխության հարցը քննարկվել է հանձնաժողովում, կա կոնսենսուս այս հարցում։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց․«Ընդհանրապես կառավարման մոդելի փոփոխությունը քաղաքական որոշում է, ոչ իրավական։ Եվ երբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսել էր աշխատանքները, մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ կա մոդելը չփոխելու քաղաքական որոշում։ Քննարկումներից պարզ դարձավ, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ևս համամիտ են այդ որոշման հետ, որ շարունակում ենք քննարկել խորհրդարանական կառավարման համակարգը»։ Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանձնաժողովի քննարկման ժամանակ ասել են, որ իրենք էլ նույն մոտեցումն ունեն՝ պետք է խորհրդարանական կառավարման համակարգն ավելի բարեփոխել, փոխզսպումները կարգավորել և այլն, այսինքն՝ ոչ թե կառավարման համակարգի մոդելի փոփոխության հարց է դրվում, այլ եղած կառավարման համակարգն ավելի բարելավելու։

«Դա կարևոր է նաև նրա համար, որ այդ քաղաքական որոշմամբ պայմանավորված՝ նաև մասնագիտական հանձնաժողովի հետագա գործունեության ծավալը, շրջանակներն են հստակեցվում»,- ասաց նա։ Հովակիմյանը հիշեցրեց, որ այս խնդրին վարչապետն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադարձել է։

Հովակիմյանը նշեց, որ իր տպավորությամբ, հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներն էլ կարծես հակված են ավելի խորհրդարանական մոդելին։
«Եկեք մեկ բան ընդունենք, որ կառավարման մոդելի ընդունումը քաղաքական որոշում է, և ինչպես աշխարհի փորձով մենք կարող ենք մատնանշել խորհրդարանական կառավարման հաջողած երկրներ, այնպես էլ երկրներ, որոնք հետագայում հրաժարվել են խորհրդարանական կառավարումից։ Սա ընդամենը քաղաքական որոշում է, թե որ մոդելով ենք շարժվում զարգանալ։ Քանի որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ մոտ փաստացի գործում է նոր խորհրդարանի կազմավորման պահից, չնայած այն ուժի մեջ է մտել 2015-ի ապրիլին»,- ասաց նա։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031