Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինի ծառահատումների կոծկման մասին հաղորդումը հանգեցրեց պաշտոնից ազատման». Արթուր Բեգլարյան

Մարտ 12,2020 23:55

Ես՝ Արթուր Բեգլարյանս, 2000 թվականից աշխատել եմ բնապահպանական վերահսկողության ոլորտում, իսկ 2017 թվականից՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունում՝ որպես կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ։

Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Ավետիսյանի կողմից Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող թիվ 69100519 քրեական գործով մասնագիտական ստուգում նշանակելու մասին որոշումը չկատարելու, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգմամբ բացահայտված ապօրինի ծառահատումների արդյունքում բուսական աշխարհին պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ 28 021 000 ՀՀ դրամի չափով վնասի վերաբերյալ նյութերն իրավապահ մարմիններին չտրամադրելու, պետության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շահերին հակառակ գործելու և ցուցաբերված անգործության հետևանքով պետությանը գույքային վնաս պատճառելու վերաբերյալ փաստական հանգամանքներ, ինչի կապակցությամբ սույն թվականի հունվարի  30-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Չախոյանի կողմից հանձնարարվել է ստուգել դիմումում նշված հանգամանքները և արդյունքների մասին հայտնել ինձ:

Նկատի ունենալով, որ առկա է եղել քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ իմ հաղորդման հիման վրա 2020 թվականի փետրվարի 28-ին կայացվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ 13102320 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշում:

Նույն օրը Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Ավետիսյանն իմ կողմից իր ապօրինությունների մասին բարձրաձայնելու պատճառով հաշվեհարդար է տեսել իմ նկատմամբ՝ կայացնելով աշխատանքից ազատելու մասին ապօրինի հրաման, ինչը բողոքարկել եմ ՀՀ վարչապետին՝ ակնկալելով, որ անաչառ քննության արդյունքում այն կվերացվի։

Իմ բողոքը, սակայն, ըստ էության չի քննվել, փոխարենը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Ա. Ասոյանը հայտնել է, որ Վարչապետը Տեսչական մարմնի ղեկավարի  վերադասն է, այլ ոչ թե անմիջական ղեկավարը, իսկ Տեսչական մարմնի ղեկավարն անմիջական ղեկավար չունի՝ առաջարկելով դիմել դատարան։

Ստացվում է, որ ՀՀ Վարչապետի կողմից նշանակված պաշտոնյան կարող է ընդունել  ցանկացած ապօրինի որոշում, ինչն անհնար է բողոքարկել ՀՀ վարչապետին, փոխարենը մնում է արդարություն ակնկալել դատարանից, որը երկարատև և ծախսատար գործընթաց է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031