Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուր-Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել Մեծ Բրիտանիա այցելությունից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Թրյուդոյի գրասենյակի հայտարարությունը:
Չորեքշաբթի երեկոյան Սոֆի Գրեգուար-Թրյուդոն վերադարձել է Լոնդոնից, ինչից հետո հիվանդության որոշ ախտանիշներ են ի հայտ եկել, այդ թվում՝ բարձր ջերմություն: Կանադայի վարչապետի կինը կորոնավիրուսի թեստ է հանձնել և մինչ արդյունքների պատրաստ լինելը Թրյուդո ամուսինները տանիս դուրս չեն գա: Տեղեկատվության համաձայն՝ վարչապետի մոտ հիվանդության ախտանիշներ չկան, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և կաշխատի տանից:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Կանադայում գրանցվել է կորոնավիրուսի 103 դեպք:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ