Կորոնավիրուսը` նախագահական քարոզարշավից, մինչեւ դպրոցներ, համերգներ ու տնից աշխատելու իրավունքը
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի առողջապահության հարցերով փորձագետները ողջունում են Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի երկու հավակներոդներին` Օհայո նահանգում ծրագրված քարոզարշավը չեղյալ հայտարարելու համար:
Ինչպես վարակիչ հիվանդությունների կենտրոնի փորձագետ Շելի Փեյնն է ասում, «Քարոզարշավների ժամանակ անցկացվող հավաքները հիվանդությունների վիրուսները տարածելու հարմար վայր են համարվում: Այստեղ են հավաքվում մեծաթիվ մարդիկ, որոնք բացականչում են, գրկախառնվում, միմյանց ձեռք սեղմում: Իսկ դա այն ամենն է, ինչն անհրաժեշտ վիրուսին արագ տարածվելու համար»:
Նախագահի թեկնածության համար պայքարող Ջո Բայդընն ու Բերնի Սանդերսն իրենց քարոզարշավները չեղարկելու մասին որոշում կայացրին առողջապահության տեղի հաստատությունների պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելուց հետո:
Կարդացեք նաև
Մինչ այդ Հիվանդությունները վերահսկելու եւ կանխարգելելու կենտրոնի ղեկավարությունն էր հորդորել ամերիկացիներին հետաձգել բոլոր հավաքույթները:
Նախագահ Թրամփի կողմից անցկացվելիք քարոզարշավի մասին որոշումը, ինչպես փոխնախագահ Մայք Փենսն է ասում, կկայացվի ավելի ուշ:
Մինչեւ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարում էր, թե չունի դրանք դադարեցնելու նպատակ:
Հիմա հարցն այն է, թե ինչ կարող է պատահել հետո, երբ ավելի մոտենան ընտրությունները:
«Սա մի հիվանդություն է», ասո ւմ է փորձագետը, «որը դեռեւս լիովին հասկանալ չենք կարողանում: Այն ունի ինկուբացիոն ավելի երկար ժամանակ եւ հարուցում է շնչառական մի քանի տեսակի խնդիրներ: Այնպես որ, տարածումը մեկից մյուսը կարող է տեղի ունենալ, մինչեւ առաջին անձի մոտ հիվանդության ի հայտ գալը: Դեռեւս չենք էլ հասկացել, թե որքան վարակիչ է այն», ասում է փորձագետը:
Այս ընթացքում դադարեցվում են դասերը, համաժողովները ու փառատոնները: Ընկերություններից ու գործակալություններից շատերը, այդ թվում «Ամերիկայի Ձայն»-ը թույլ են տալիս աշխատակիցներին հնարավորության դեպքում իրենց աշխատանքն իրականացնել տնից: