ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վաղը, կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ուսումնական բոլոր հաստատությունները փակ կլինեն: Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ասաց, որ հետագա գործողությունների հետ կապված վաղը կլինեն խորհրդակցություններ, ըստ որոնց էլ կկայացնեն որոշումներ, որոնց մասին կհայտնեն հանրությանը:
«Այս գործողություններն արվում են կանխարգելման միջոցառումների շրջանակներում: Վաղն արդեն հետագա անելիքների հետ կապված հայտարարություն կանենք»,-ասաց նախարարը:
Նախարարը առողջություն մաղթեց հիվանդներին ու մեր բոլոր քաղաքացիներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև