Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո» քարոզչության կողմը թույլ է տվել քարոզչական տպագիր նյութերին վերաբերող օրենսդրական պահանջի խախտում

Մարտ 12,2020 22:33

«Այո» քարոզչական կողմը Երևանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։

Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք «Այո»-ն գովազդող պաստառների լուսանկարներ, որոնցում տեսանելի է, որ «Այո» քարոզչական կողմը չի պահպանել օրենքի՝ վերը նշված պահանջը։

Միևնույն ժամանակ, ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք վկայում են, որ «Ոչ» քարոզչական կողմը պահպանել է սույն օրենսդրական պահանջը։

Այս պահանջի պահպանման անհրաժեշտությունը բխում է քարոզարշավի թափանցիկության, հանրության առջև հաշվետվողականության սկզբունքներից։

«Այո» քարոզչական կողմին կոչ ենք անում վերացնել խախտումը և պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի՝ քարոզչությանը վերաբերվող պահանջները, մասնավորապես, հանրության առջև հաշվետվողականությանը վերաբերող հարցերում։

«ՈՉ» քարոզչության կողմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել