Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է 1969թ. ծնված ադրբեջանցի կին, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և բժշկի էր դիմել առողջական խնդիրների պատճառով:
Կնոջ մոտ հայտնաբերվել էր աուտոիմուն ծանր հիվանդություն, երիկամային անբավարարություն, բացի այդ նրա մոտ ախտորոշվել էր նաև կորոնավիրուս: Նա կարանիտինի մեջ էր գտնվում, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ Ադրբեջանում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ