Մարուքյանը գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար պետք է իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը համախմբվեն
«Լուսավոր Հայաստան կուսակցությունն» այսօր խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ մտահոգված են Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հայտարարված պանդեմիայի եւ Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 3 դեպքի առիթով:
«Քննարկել են ստեղծված իրավիճակում անելիքները եւ կուսակցությունը գտնում է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները պետք է միանշանակ հետաձգվեն՝ կապ չունի քարոզարշավ է, հարսանիք է, թե…, ամեն ինչ: Սա նաեւ վերաբերում է Արցախի հանրապետությանը: Մենք շատ սերտ կապված ենք, եւ որեւէ տարբերություն չկա՝ Լոռու մարզում է որեւէ զանգվածային միջոցառում հետաձգվում թե՝ Արցախում, այսինքն՝ ըստ էության, նույն բանն է»:
Էդմոն Մարուքյանի խոսքով, պետք է հետաձգվի նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ նաեւ Արցախի նախագահի ընտրությունները. «Պատճառը համաշխարհային պանդեմիան է եւ այն վտանգները, որոնք մենք կարող են ՀՀ-ում ունենալ: Մենք կարծում ենք՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը պետք է համախմբված լինենք այս առիթով եւ փորձենք հնարավորինն անել, որպեսզի Հայաստանը չընկնի համաշխարհային հարվածի տակ»:
Կարդացեք նաև
Մարուքյանի խոսքով, երբ ժամանակին ասում էին, որ Երեւան–Միլան չվերթը պետք է փակել, երեկվա հայտնաբերված դեպքերի համար էին ասում. «Մեր այդ հորդորն ընդհանարապես արհամարհվեց: Այսօր էլ, որ ասում ենք, պետք է կրթական հաստատությունները փակվեն, կրկին նկատի ունենք այն, ինչը որ սպասվում է»:
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/207055967174466/?v=207055967174466
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ