Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգությունից ելնելով, հնարավոր է՝ հանրաքվեն չեղարկվի կամ հետաձգվի». Թևան Պողոսյան

Մարտ 12,2020 17:58

«Հուսով եմ, մեր պետական ինստիտուտները մշակված սցենարներ ունեն և գիտեն, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն»,-ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Տեսակետ» մամուլի ակումբում ՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատմանը և դրա հետ կապված մեր անելիքներին:

Հիշեցնենք, որ երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված ևս 3 քաղաքացիների կան, որոնք ժամանել են Իտալիայից: Այսպիսով, Հայաստանում կա 4 վարակված քաղաքացի:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն առաջարկում է փոխվարչապետի մակարդակով ստեղծել կենտրոնացված օպերատիվ շտաբ, որի միջոցով կկանոնակարգվի Կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն: Այսինքն՝ շտաբը պետք է պարբերաբար տեղեկություններ հաղորդի կորոնավիրուսի տարածման, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի հանրությունը ճիշտ տեղեկություններ ստանա մեկ աղբյուրից, այլ ոչ՝ տարբեր սոցկայքերից:

«Լավ կլիներ, որ տրանսպորտային միջոցներն ախտահանվեին, ինչպես նաև՝ մենք ինքներս հոգատար լինեինք ինչպես մեր, այնպես էլ՝ դիմացինի հանդեպ: Եթե զգում ենք, որ մի բան այն չի, գիտակցաբար գնանք և տեղեկացնենք, այլ ոչ թե ինչ-որ սիմպտոմի դեպքում, ասենք՝ ստից բան է, կանցնի»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, Թեւան Պողոսյանն ասաց. «Սա նույնպես անվտանգության հարց է, և պիտի ըստ իրավիճակի ճիշտ հաշվարկներ արվեն. չեղարկե՞լ հանրաքվեն, թե՞ այն կարող է տեղի ունենալ»:

«Այսօրվա դրությամբ՝ միգուցե եղած իրավիճակն այնպիսին է լինելու, որ այլ որոշում կայացվի՝ ելնելով ՀՀ անվտանգության խնդիրներից: Արդյոք սա՞ է առաջնայինը, թե՞ այլ խնդիրների վրա պիտի ուշադրություն դարձնել: Օրինակ, ԱՄՆ-ը 30 օրով փակում է սահմանը Եվրոպական միության և Չինաստանի հետ, մեկ այլ տեղում այլ բաներ են արվում: Դրա համար պիտի կառավարությանը կից շտաբ գործի, որ մենք էլ հասկանանք՝ գուցե իրավիճակն այնպիսին է, որ պետք չէ հանրաքվեի գործընթացը կանգնեցնել: Սակայն պետք է նաև գիտակցենք, որ անվտանգության տեսանկյունից հնարավոր է՝ կարիք լինի հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու: Պետք է լինեն հաշվարկված, փաստերի վրա հիմնված, ճիշտ սցենարներով պլանավորված որոշումներ, իսկ դրա համար պետք է տիրապետել տեղեկատվական ամբողջ հոսքին»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031