Ucom ընկերության աշխատակիցները շարունակում են կիսվել գիտելիքով ու փորձով Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների, նրանց ուսուցիչների, ուսանողների և դասախոսների հետ։ Մարտի 11-ին կայացած «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավին մասնակցել են Հայաստանի ողջ տարածքից Երևան ժամանած շուրջ 123 հոգի։
Հաշվի առնելով կիբեռանվտանգության ապահովման կարևորությունը, երիտասարդ օգտատերերի աճին զուգընթաց նաև կիբեռհանցագործությունների աճը՝ բանախոսները խոսել են կիբեռհիգիենայի, կիբեռբուլինգի, կիբեռթրաֆիկինգի և առհասարակ դրական թվային հետքի մասին։
«Ucom-ի աշխատակիցները մշտապես պատրաստ են իրենց գործնական փորձով ու առկա գիտելիքով կիսվել դրա անհրաժեշտությունն ունեցող և կիբեռտարածության մեջ առավել խոցելի խմբերի հետ։ Տարիներ շարունակ մենք հետևողաբար կրթում ենք հատկապես աշակերտներին և մշտապես պատրաստ ենք միանալ կիբեռանվտանգության ոլորտում հասարակության տեղեկատվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom ընկերության անունից «Կիբեռանվտանգ Հայաստան» միջոցառման ընթացքում կայացած համաժողով-քննարկմանը մասնակցել է Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։ Խոսնակների թվում էին նաև կիբեռանավտանգության մասնագետ, միջոցառման կազմակերպիչ Անահիտ Պարզյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և այլք։ Քննարկմանը հաջորդել է կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ դասընթացը։
Կարդացեք նաև
«Յուքոմ» ընկերություն