Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ամիրյան. Բովանդակային հաշվետվություն պահանջել ՀԿ-ներից պետության գործը չէ, բոլոր ՀԿ-ները հաշվետու են իրենց ֆինանսավորող կազմակերպությանը

Մարտ 12,2020 17:34

«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «ՀԿ-ների հաշվետվողականության անհարկի բարձրացո՞ւմ․ ինչո՞ւ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կրկին հայտնվել օրակարգում» թեմայով:

Խոսելով օրենքի անհրաժեշտության մասին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Ես ուզում եմ, որ առաջին պլանում լինի հանրության պահանջը, որ ՀԿ-ները բաց ու թափանցիկ լինեն առաջին հերթին հանրության առջև, ոչ թե պետության, քանի որ պետությունը որևէ ՀԿ-ի հետ կապված կասկածների դեպքում կարող է հարցումների կամ այլ իրավական մեխանիզմների միջոցով ճշտումներ անել»։

ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշում է, որ այս նախագծի միակ նպատակն է հանրային հաշվետվողականության ապահովման բարձրացումը։ Պարոն Ղազարյանը հավաստիացնում է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ոչ մի կազմակերպություն, թե հասարակական, թե հիմնադրամ, չի ենթարկվել որևէ միջամտության, և նման նպատակ չեն հետապնդում։

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը դեմ է այս օրենքի նախագծին․ «Ես ուզում եմ մի օրինակ բերել, որը ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների մասին մեր հասարակության տպավորությունները։ ՀՀ քաղաքացիները վերջին հարցումների ժամանակ որպես կոռուպցիայի դեմ պայքարող ամենաարդյունավետ մարմին նշել են հասարակական կազմակերպությունները։ Մեր հասարակությունը առանց հարկային տեսչության ենթակայության տակ գտնվող մարմնի արդեն իր կարծիքը տվել է ՀԿ-ների մասին։ Եթե մենք ուսումնասիրեինք հասարակական կարծիքը կանանց իրավունքների զբաղվելու, երեխաների իրավունքների, կրթության հարցերով զբաղվելու հետ կապված, հավատացեք առաջին տեղում էլի կլինեին հասարակական կազմակերպությունները և դրա համար ունենալ հիմնավորում, որ ստեղծում ենք մի հարթակ, որտեղ մարդիկ կմտնեն կտեսնեն՝ ով ինչով է զբաղվում, որևիցե կապ էսօրվա մեր հասարակության տեղեկացվածության մակարդակի հետ ՀԿ-ների գործունեության մասին չունի։ Բովանդակային հաշվետվություն պահանջել ՀԿ-ներից պետության գործը չէ, բոլոր ՀԿ-ները հաշվետու են իրենց ֆինանսավորող կազմակերպությանը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս օրենքի նախագիծը իրավական հիմքեր չունի։ «Հանրային մարմինների նկատմամբ կարող է լինել հաշվետու և թափանցիկ լինելու պահանջ, մասնավոր և քաղաքացիական միավորումների նկատմամբ կարող է լինել միմիայն օրենքով սահմանված գործունեություն, բայց այս օրենքը բովանդակությամբ իրավական չէ, սա սողանք է թողնում հետագայում որևէ անբարեխիղճ պաշտոնյայի կողմից հետապնդում իրականացնել որևէ ՀԿ-ի նկատմամբ»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031