ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ, որոնք ներկայացնում են 23 նահանգ, նամակ են հղել հատկացումների հանձնաժողովի նախագահին, որում հայտարարել են Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունը, բաց նամակում կոնգրեսականները խնդրում են 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախի տարածքի ականազերծման համար և 100 միլիոն դոլար՝ Հայաստանի տնտեսության, կառավարման համակարգի, արդարադատության զարգացման համար:
Կոնգրեսականները նաև խնդրում են դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին, քանի դեռ չկան ապացույցներ առ այն, որ վերջինս դադարեցրել է հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ