Վայքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսեց նախկին իշխանությունների օրոք ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի մասին. «Այն օրերը հիշեք ու այս օրը հիշեք: Մենք ձեռք ենք բերել ազատություն, մենք մեր ինքնասիրության տերն ենք: Մեկի «ախրաննիկը» չի կարա գա, մեքենան քաշի, ճռվռալեն կանգնի մի տեղ, մեր ինքնասիրությանը կպնի: Բա ընտրությունների ժամանակ ինչ էին անում, գումարով ձայն էին առնում: Ժողովրդին սիրող մարդը չի կարող նման բան անի, այն ժողովրդին, որը անհավասար մարտում հաղթեց»:
Հետո նա խոսեց հեղափոխության մասին. «Պարոն Փաշինյանի գլխավորությամբ մենք քշեցինք նախորդ իշխանություններին: Բոլորս էլ դերակատարում ենք ունեցել այն ժամանակ: Ու այսօր մենք պիտի կարողանանք սկիզբը վերջին կապենք, ժողովուրդ: Ես ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ, գյուղացի տղա եմ, պիտի ասեմ: Ասում է՝ քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բանը կտրում է, հիմա էս ազատությունը, էս հաղթանակը… ուրախությունից չբռնենք եսիմ ինչեր անենք, ժողովուրդ ջան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ