Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:
Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»:
#Չփռշտաք
Կարդացեք նաև
#Առողջություն