Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հայհոյում են՝ ջհանդամ թե չհայհոյեն, իրենց գլխին կպնի իրենց հայհոյանքը». Վարչապետն անդրադարձավ իրեն հայհոյողի հետ հաշիվ մաքրելու միջադեպին

Մարտ 12,2020 16:49

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, թե ինչպես են «հեղափոխության պահապանները» հաշիվ ուզում մի մարդուց, որւ հայհոյել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք ստիպում էին, որ հայհոյողը ներողություն խնդրի վարչապետից:

Այսօր Վայքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ այդ միջադեպին՝ ասելով, որ նույնիսկ իրենց հայհոյողներին չպիտի պատասխանեն հայհոյանքով, որովհետեւ դա իրենց էությունը չի. «Պարզ է, բոլորս էլ նեղվում ենք, երբեմն ջղայնանում ենք, երբեմն կատաղում ենք, դա կապ չունի, պատասխանատվություն է դրված մեր վրա, պիտի դա պատվով տանենք: Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են ինչ-որ մի մարդու, որը իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել, հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել: Շատ վատ տեսարան է, դա անընդունելի է ինձ համար: Մենք խոսում ենք, որ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանել, բայց մարդիկ մեր անունից գնում են եւ այպիսի գործողություններ են անում: Այսինքն, մեր անունից չեն անում, իրենց անունից, բայց ի պաշտպանություն ինձ: Ես դատապարտում եմ նման գործողությունները եւ անընդունելի եմ համարում: Մանավանդ այն ֆոնին, երբ ես երկու օր դրա մասին խոսում եմ:

Մեր բոլոր կողմնակիցներին կրկին կոչ եմ անում սադրանքների չտրվել: Հայհոյում են՝ ջհանդամ թե չհայհոյեն, իրենց գլխին կպնի իրենց հայհոյանքը: Կարեւորն այն է, թե այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում ճշմարտություն կա՞, թե՞ չկա: Եթե ճշմարտություն կա, ճիշտ են անում, որ հայհոյում են, եթե ճշմարտություն չկա, անիմաստ է իրենց հայհոյելը, ինչքան ուզում են՝ հայհոյեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031