Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված սպայի հայր. «Էդ հարբեցող բառով դուք ժողովրդին չեք կարող շեղել»

Մարտ 12,2020 16:31

Անցյալ տարի Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրն ու նրա հարազատները, բարեկամներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Փոխգնդապետը տեւական ժամանակ է` կոմայի մեջ է:

Օրերս վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանն այսօր ցույցի ժամանակ ասաց՝ իր պահանջը քաղաքական չէ, արդար դատավարության համար է պայքարում. «Առիթից օգտվում են, ու էդ իրանց համար «կոզր» է, որ իմ տղան չի կարող մոտակա ժամանակը արթնանա, խոսա, իրանք տղուս հարբեցողի տեղ են դրել: Էդ հարբեցող բառով դուք ժողովրդին չեք կարող շեղել…: Ինչի սպան իրավունք ունի մենակ ավտոմատն ուսին կանգնի սահմանը պաշտպանի, որ ձեզ պես ճիվաղներն ինչ ուզենան՝ կարողանան թիկունքում անե՞ն: Լավ է արել՝ խմել է»:

Փոխգնդապետի հայրը կասկածի տակ է դնում իրավապահների գործողությունները. «Էդ քննչական… մի հատ «ժիվոյ» մարդու վկայություն չունեք, ձերը՝ տեխնիկա է: Իսկ մեր 4 «աֆիցերի» խոսքը գետինն եք գցում, մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի կտանք: Տղա եք՝ տվեք»:

Պարոն Մխիթարյանն ասաց՝ պատրաստ է կտրուկ քայլերի, եթե այսօր էլ իրեն վարչապետը չընդունի: Երբ տեղեկացավ, որ վարչապետը քարոզարշավի է մասնակցում, Մխիթարյանն ասաց. «Թող կառավարությունից մեկը գա, իմ խոսքերը ընդունի, իմ պահանջն ընդունի ու փոխանցի պարոն Փաշինյանին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031