Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. Sոցիալական ցանցերում նկատվում է որոշակի լարվածություն, որն ինչ-որ տեղ անխուսափելի է

Մարտ 12,2020 16:23

Մարտի 11-ի երեկոյան ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել  ԱՀ ՀՅԴ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի և պատգամավորության թեկնածուներ՝ Վահրամ Բալայանի, Լեռնիկ Հովհաննիսյանի ու Արմինե Հարությունյանի հանդիպումը ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն ընթանում է օրենքին համապատասխան, սակայն ժամանակ առ ժամանակ՝ հատկապես սոցիալական ցանցերում նկատվում է որոշակի լարվածություն, որն ինչ-որ տեղ անխուսափելի է:

Իր հերթին  Արտակ Բեգլարյանը նշել է, որ շարունակական հանդիպումների նպատակը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ընտրությունների ընթացքում կուսակցությունների եւ թեկնածուների նկատած խնդիրներին ու առաջարկություններին ծանոթանալն է: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների և լիազորությունների այն շրջանակը, որով Պաշտպանի աշխատակազմը ներկայումս ընտրական գործընթացի ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապի պահպանման եւ փոխհամագործակցության վերաբերյալ:

Դավիթ Իշխանյանի գրասենյակ: Արցախ, Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031