Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

«Օտարերկրացիների կոշիկներ են լիզել ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել». Փաշինյանի կոշտ ելույթը՝ Վայքում

Մարտ 12,2020 16:17

«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»,- այսօր Վայքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ ասաց, որ հեղափոխությունից հետո շատերին պաշտոններ են տվել, վստահություն են տվել, բայց պարզվում է, նրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը. «Երկրի բարձրագույն պաշտոնյաները, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում այստեղ-այնտեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել: Ու հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում. տո ա՛յ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք ու ոնց սկսել եք սերժերի հետ, այդպես էլ ավարտելու եք: Կապ չունի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»:

Վարչապետը հորդորեց հյուսիսների, հարավների, արեւելքների ու արեւմուտքների վրա հույս չդնել. «Առավոտից երեկո իրանց տանը այդքան չեն քնում, ինչքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ, անինքնասեր, անողնաշա՜ր: Մի հատ էլ գալիս են, ասում են՝ պատիվ ունեմ, դուք պատիվ չունե՛ք: Դուք պատիվը ծախել եք վաղուց օտարներին: Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, ասելիք չեք ունենալու, կողմնակից չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»:

Այսքանն ասելուց հետո Փաշինյանն ասաց, որ ատելության խոսք պետք չէ, հորդորեց, որ իրենց տեսնելիս ոչ թե հայհոյեն, այլ մեղմ ժպտան, թող իրենք տապակվեն օտարերկրյա պետություններից ներմուծված յուղի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031