ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը համաձայն չէ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: «Կուզենայի, որ հորինված օրակարգն իրականից տարբերեինք: Նոր իշխանության կառավարման ողջ ընթացքում նման օրակարգ կա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով սպասվելիք հանրաքվեի քարոզարշավին՝ ասաց Կարեն Բեքարյանը:
Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հիմա զբաղված է միայն նրանով, ինչը ստացվում է՝ հավաք, աղմուկ, քարոզչություն, մինչդեռ ողջ աշխարհն, օրինակ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար չեղարկում է զանգվածային միջոցառումները: «Իսկ մե՞նք ինչ ենք անում»,-հարցադրում արեց Բեքարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2491424017779047/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ