Եվրոպայի առաջատար ֆուտբոլային լիգաները, ըստ Tuttosport-ի տարածած տեղեկության, կապված նոր կորոնավիրուսի համաճարակի հետ, պատրաստվում են դիմել ՈՒԵՖԱ-ին՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը հետաձգելու խնդրանքով: Այդպիսի մտադրություն ունեն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաները:
Մեկ այլ աղբյուրի՝ Associated Press գործակալության տեղեկության համաձայն, ՈՒԵՖԱ-ն հորդորել էր ԵՎՐՈ 2020-ը հյուրընկալող երկրներին Եվրոպայի առաջնությունը անցկացնել նախապես նշված ժամկետներում (հունիսի 12-ից հուլիսի 12):
Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվելու են Հին աշխարհամասի տարբեր երկրների 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում եւ Ամստերդամում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ