ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է մի կողմ դնել քաղաքականությունը: Համախմբվել և դրսևորել պատասխանատու պետությանն ու հասարակությանը բնորոշ վարքագիծ:
Մի սպասեք, որ դանակը ոսկորին հասնի:
Օպերատիվ հաղորդեք ստույգ տեղեկություններ:
Ծածկադմփոց չանեք, թե չէ բոլորիս դմփոցը դուրս կգա: Ձերը՝ առաջին հերթին:
Կարդացեք նաև
Հայաստանը փոքր երկիր է: Բերնեբերան լուրերը շատ արագ են տարածվում:
Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ:
Այս փուլում գոնե տարեցներին մի տարեք հանրահավաքներին, կամավոր եկողներին՝ նախապես խնդրեք, որ չգան զանգվածային միջոցառումներին:
Խոսքս վերաբերում է 60+ տարիքային խմբին»: