Վրաստանի կառավարական բոլոր գերատեսչությունները կորոնավիրուսի պատճառով անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Ելնելով աշխարհում տխուր վիճակագրությունից՝ կարող ենք ասել, որ մենք համեմատաբար ունակ ենք հաղթահարել մարտահրավերները, բայց թուլանալու հիմքեր չունենք, մարտահրավերներն ավելանալու են օրեցօր»,-ասել է վարչապետը:
Գախարիան շեշտել է, որ առաջին հերթին պետք է հոգ տանել ծերերի, երեխաների մասին: «Կառավարական բոլոր գերատեսչություններն անցնում են շուրջօրյա արտահերթ աշխատանքային ռեժիմի, մասնավորապես դա վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարություններին»,-հավելել է Գախարիան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ