Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց. հորդորակ

Մարտ 12,2020 15:10

Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:

1.բուլեթ – պարբերակ
2.էնդեմիա – տեղաճարակ
3.էպիդեմիա – համաճարակ
4.էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
5.էքստրակտ – հանուկ, մզուկ
6.ինստրուկտաժ – հրահանգավորում
7.ինվենտարիզացիա – գույքագրում
8.ինտուիտիվ – կանխազգացական
9.լինք – հղում
10.կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
11.կլիենտ – հաճախորդ
12.կոլաբորատոր – համաշխատող, գործակից
13.կոլապս – փլուզում, անկում, կործանում
14.կոնտագիոզ – հպավարակիչ
15.կոնֆորմիստ – հարմարվող, համակերպվող
16.հոսթել – իջևանատուն, օթևան
17.շնուրոկ – քուղ, կոշկակապ, կոշկաթել
18.պանդեմիա – համավարակ, աշխարհավարակ
19.պլան – 1. ծրագիր, 2. հատակագիծ, 3. նախագիծ
20.պլանկա – նշաձող
21.պրոտոկոլ – 1. արձանագրություն, 2. արարողակարգ
22.ռեաբիլիտացիոն – վերականգնողական
23.սպոնտան – ինքնաբուխ, հանկարծաբուխ, հանպատրաստից
24.սփրեյ – ցողիչ
25.վոյս մեսիջ – ձայնային հաղորդագրություն
26.վուլգար – գռեհիկ
27.տրադիցիա – ավանդույթ
28.տրամպլին – ցատկահարթակ, ցատկատախտակ
29.տրիվիալ – տափակ, անհամ
30.ֆիլիալ – մասնաճյուղ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031