Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թորոսյանը կորոնավիրուսի՝ Էջմիածնի դեպքի մասին. «Մեր տնայցերի ժամանակ իրենք մի քիչ դիմադրություն են ցուցաբերել»

Մարտ 12,2020 14:58

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կորոնավիրուսի նոր հաստատված դեպքերին, ասաց՝ ինքնամեկուսացումն ու սոցիալական պատասխանատվությունը համաճարակները կանխարգելելու միակ գործիքն է. «Եթե վիրուսը տարածվում է նաեւ գաղտնի շրջանում, շատ արագ մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների: Նույնիսկ Չինաստանը, երբ գնաց մեկուսացման գործողություների, դրանք տնային հյուրանոցային մեկուսացումներ չէին, դրանք քաղաքների եւ նահանգների մեկուսացում էին, որպեսզի երկիրը չներգրավվի»:

Երեկ հաստատվեց կորոնավիրուսի 3 նոր դեպք, նրանք ժամանել են Իտալիայից: Թորոսյանն ասաց՝ վարակակիր այդ քաղաքացները Իտալիայից Հայաստան են ժամանել տարբեր օրերի, տարբեր չվերթներով, եւ ոչ ուղիղ Իտալիայից: Ըստ նախարարի, մեկը եկել է 10 օր առաջ, մյուսը՝ 2-3 օր առաջ, 3-րդը՝ մոտ 10 օր առաջ. «Սրանք տարբեր դեպքեր են. 10 օր առաջ վերադարձած քաղաքացու շփման շրջանակը պարզ է՝ քիչ մարդիկ են եւ բոլորը մեկուսացված են»:

Այս երեք վարակակիրները բացահայտվել են, ինչպես նախարարն ասաց, երբ գանգատ են ունեցել, դիմել են համապատասխան ծառայությանն ու թեստավորվել:

Վարակի օջախային երկրից՝ Իտալիայից ՀՀ ժամանած Էջմիածնի բնակիչը, որի մոտ հաստատվել է վարակը եւ նա հանրային մեծ միջոցառման է մասնակցել՝ ինքնամեկուսանալու փոխարեն, դեռ մարտի 7-ից ջերմել է: Թորոսյանն այս առնչությամբ ասաց. «Այո, մեր տնայցերի ժամանակ իրենք մի քիչ դիմադրություն են ցուցաբերել եւ ասել են՝ ջերմություն չունեն: Դրանից հետո ամբողջ շրջանակը պարզվել է»:

Նախարարն ասաց, որ ինքնամեկուսացման պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվություն կա, հիմա դա քննարկում են:

Թորոսյանը նորից կոչ արեց՝ այն քաղաքացիները, որոնք վերադարձել են վիրուսի օջախային երկրներից՝ սահմանափակեն իրենց շփումները, մեկուսանան, եւ եթե ունեն գանգատներ՝ ինքնաբուժմամբ չզբաղվեն, դիմեն համապատասխան մասնագետներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031