Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախաիրանական 100 կմ-ոց սահմանը կարող է գործակցության լրջագույն հարթակ դառնալ». Վարդան Ոսկանյան

Մարտ 12,2020 14:20

«Արցախի հարցում արձանագրենք Իրանի դիրքորոշման երկու հարթություն՝ պաշտոնական-դիվանագիտական եւ ոչ պաշտոնական: Դիվանագիտական բնորոշումներում շեշտվում է հակամարտության խաղաղ կարգավորումը»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ թեեւ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, սակայն եթե Իրանը պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, նկատի չունի այն, որ Արցախը դիտարկում է այդ ամբողջականության շրջանակում: «Իրանի իշխանությունը որեւէ դեպքում չի խոսի ազգերի ինքնորոշման խնդրի մասին, քանի որ Իրանը բազմազգ պետություն է»,-շեշտեց փորձագետը:

https://www.facebook.com/271803352838187/videos/209545136820047/

Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակում Իրանը երբեւէ չի խոսքի տարածքային ամբողջականությունից դուրս գտնվող որեւէ այլ սկզբունքի մասին: Իսկ ոչ պաշտոնական մակարդակում, Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ, հայ-իրանական եւ արցախաիրանական սահմանները բխում են Իրանի պետական եւ անվտանգային շահերից, հետեւաբար՝ իրանցիներն Արցախի հարցում կայուն սկզբունքներ ունեն. «Դրանցից կարեւորագույնն այն է, որ սահմանների փոփոխություն չի կարող տեղի ունենալ հօգուտ Ադրբեջանի: Հօգուտ Ադրբեջանի որեւէ փոփոխություն չի բխում Իրանի շահերից: Կարծում եմ՝ հայկական կողմն Իրանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի նաեւ այն սկզբունքով, որ արցախաիրանական սահմանն ապահովում է նաեւ Իրանի հյուսիս-արեւմուտքի անվտանգությունը, ուստի այստեղ մեր շահերը համընկնում են»:

Իրանագետի խոսքով՝ մյուս կարեւոր սկզբունքը, որին հետամուտ է Իրանը, արցախաիրանական սահմանում որեւէ խաղաղապահ ուժերի ներկայության անթույլատրելիությունն է. «Իրանի համար ձեռնտու է, որ Արցախի տարածքի ռազմական անվտանգությունը հսկում են հայկական ուժերը: Կարեւոր է նաեւ հետեւյալը. արցախաիրանական սահմանը՝ մոտ հարյուր կմ, կարող է լրջագույն հարթակ հանդիսանալ արցախաիրանական գործակցության համար, եւ ամենեւին կարիք չկա, որ դրա մասին բարձրաձայնենք ԶԼՄ-ներով: Աշխատել պետք է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031