Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներման առաջարկությունը մերժվել է. Էդմոն Մարուքյան

Մարտ 12,2020 13:55

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, մեկ ամիս առաջ գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։

Մասնավորապես.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչև քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։

Այսպիսով, դեմոգրաֆիայի խնդիրը միայն խորանալու է, մինչդեռ այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։

Հարկ է նաև նշել, որ վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է։

Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ կառավարության պատասխանը` ստացված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որով մերժվել է նշյալ առաջարկությունը»:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/1537239919768522/?__tn__=kC-R&eid=ARDun4-ckoRa_QQlySrAzcc563NqlSJE0N5o4dNdRR3xGSbGSZyDaO5WrvCVyISGjmWX8IkDr2Fuj0Ko&hc_ref=ARRSdmt9VuWJ2bHgg_tMtqUJjrGkO0j95jyxZRilxt0aU6mGa4wCuFGYK8Hxn0YbMHw&__xts__[0]=68.ARDL9DPgU8vUeoxkXc8ptBLJLk4_dIJnWZQy7OULQW-fiEDi7TJo9BSweh_BqLdr2GgKJ-Dw2bWTAPrYrp9TBQwxq6AEerDna3I0aixSm1LGEpAtm46LT_jYpm-m05OJEgRXCegC7v0VReRhzjg7lwDzHca5SGYZMwHUhsaLWU_YrOH7jbJ6KEL0hkFoWxKvqrpwBcDHXomPa888uDz6wRxUolKFfsFxuKh6TQDLQmbVJ2kZQdxOv6GAiRVD-mvctgL_QiJ8Fsum5XiqLA3zfw6c1med65fqHy9JLOBbyYscTfnQ40NfhCDygzL5_clfLL3X9eSBYvaAm3HLTdNRZAVHvQ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031