Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը, ի տարբերություն Ազատության հրապարակի առաջին գոտու, երկրորդը բարեկարգելուց առաջ սկսել է բանակցությունների ճանապարհով գնալ. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2020 13:35

Երեւանի քաղաքապետարանը օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտու սրճարանների մի մասը 2019 թվականին ապամոնտաժելուց հետո ձեռնամուխ է եղել նույն տարածքի երկրորդ գոտում բարեկարգման աշխատանքներին։ Քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ հայտարարվելու է նշված տարածքի բարեկարգման եւ կանաչապատման բաց մրցույթ։

Օպերային թատրոնի հարակից տարածքում համայնքին պատկանող առաջին գոտում անցյալ տարի ազատվել էին «Ատլանտիկ», «Ջազզվե» եւ «Ռիչ» սրճարանների զբաղեցրած տարածքները։ Նույն հատվածում գտնվող «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» եւ «Մոնտալ» սրճարանները դեռ շարունակում են կանգուն մնալ։ Դրանք ապամոնտաժելու իրավական հիմքեր քաղաքապետարանը մինչեւ այս պահը չունի, ինչը ստանալու համար 2019 թվականին դիմել էր դատարան։ Գործընթացը դեռ չի ավարտվել։

Նախկինում ապամոնտաժման ենթակա սրճարանների սեփականատերերը դժգոհում էին, որ Ազատության հրապարակի հարակից տարածքի առաջին գիծը «Շոկոլադնիցա»-ից հետո ընդհատվում է ու չի ընդգրկում որոշակի հատվածներ։ Քաղաքապետարանի հրապարակած նոր գծագրով առաջին գիծն ավելի երկար տարածում ունի, եւ ապամոնտաժման ենթակա են համարվել ինչպես այդտեղ գտնվող սրճարանները, այնպես էլ դրանց հարակից երկրորդ գոտու տաղավարները, հասարակական զուգարանն ու փոքր ավտոկայանատեղին։

Երեւանի քաղաքապետարանը, ի տարբերություն առաջին գոտու, երկրորդը բարեկարգելուց առաջ սկսել է բանակցությունների ճանապարհով գնալ։ Նաեւ փորձում է բանակցությունների միջոցով հասնել առաջին գոտում գործունեությունը դեռեւս շարունակող սրճարանների ապամոնտաժմանը։

«Շոկոլադնիցա», «Մագնոլիա» եւ «Մեղեդի», սրճարանների ցանցի տնօրեն Արսեն Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանից բանակցությունների առաջարկ են իրենց ներկայացրել, որը հիմնականում վերաբերել է սրճարաններից մեկին՝ «Շոկոլադնիցա»-ին։

Ցանցի տնօրենն այս պահին գաղափար չունի, թե ուր կտանեն բանակցությունները, եւ թե ինչու են դրանք արվում դատական պրոցեսը սկսելուց մեկ տարի անց։ «Անկեղծ ասած, ես մի տեսակ չեմ հասկանում իրենց, նախ, դատական հայց ներկայացրին, հետո հրավիրեցին բանակցությունների»,- ասաց Մանուկյանը՝ ենթադրելով, որ քաղաքապետարանին դատական ընթացքը ինչ-որ բան է հուշել, որից ելնելով էլ գնացել են բանակցությունների քայլին։

«Վերջին նիստն է մոտենում, շուտով դատարանը վճիռ կկայացնի։ Կարծում եմ՝ ընթացքն իրենց չի գոհացրել, դրա համար էլ շտապել են, որոշել բանակցությունների գնալ։ Քանի որ հարցը դատարանում է, մենք ավելի շատ հակված ենք սպասել եւ տեսնել, թե իրավական դաշտում խնդիրն ինչպես կլուծվի»,- նկատեց Մանուկյանը։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031