Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Արցախն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքեւ հարվածել ՌԴ-ին». քաղաքագետ

Մարտ 12,2020 13:26

«Հայ հանրության շրջանում միֆ կա, թե Թուրքիային թույլ չեն տա հարձակել ՀՀ-ի վրա: Աստված թույլ չի տա, ԱՄՆ-ն, ՌԴ-ն… դրա համար հանգիստ ապրում ենք»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը եւ դրա ազդեցությունն Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականների շարասյան վրա օդային հարվածների փաստին, որի պատճառով ՌԴ-Թուրքիա հարաբերությունները սրվեցին, եւ այս իրավիճակի հնարավոր ազդեցությանը ՀՀ-ի վրա՝ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

https://www.facebook.com/271803352838187/videos/212834606746091/

Նրա բնորոշմամբ՝ ՌԴ-Թուրքիա հարաբերություններում կա չորս խնդրահարույց կետ՝ Լիբիա, Սիրիա (Իդլիբ), Սիրիայի քրդեր, Կովկաս (հայ-ադրբեջանական հարաբերություններ). «Թուրքերը գտնում են, որ Սիրիայում Ռուսաստանն իրենց գցել է: Թվում է, թե Արցախի հետ սա կապ չունի, բայց թուրքական վերնախավում ամրագրված է՝ Ռուսաստանի հետ միշտ կարելի է պայմանավորվել ու պատերազմել: Իդլիբում խորը հիասթափություն է առաջացել ՌԴ-ի հանդեպ: Արեւմտյան մամուլը ողողված է գաղափարով, որ Թուրքիան պարտվեց Ռուսաստանին: Էրդողանը պետք է քայլ անի, որ փրկի իր հեղինակությունը: Իդլիբում քայլ անել չի կարող Ասադի բանակի դեմ, մնում է երկու կետ՝ Սիրիայի քրդաբնակ տարածքները եւ Արցախը, որոնց դեպքում Թուրքիան կարող է պատասխանել Ռուսաստանին»:

Քաղաքագետի բնորոշմամբ. «Թուրքիան դեռ պետք է հիմնավորի, թե ինչու պետք է ավելի խորը հարձակվի քրդերի վրա, եւ միակ թույլ օղակը մնում է Արցախը: Այն չունի ՌԴ անվտանգության հովանոցը՝ ի տարբերություն ՀՀ-ի: Արցախն այն թույլ օղակն է, որտեղ Թուրքիան կարող է գոտկատեղից ներքեւ հարվածել ՌԴ-ին: Ադրբեջանի ձեռքերով նա կարող է գնալ նման սադրանքի: Մյուս կողմից, կորոնավիրուսի պատճառով նավթի գներն անկում են, ինչի պատճառով Ադրբեջանը կարող է հայտնվել այն վիճակում, որում հայտնվեց 2016թ.-ին, երբ նավթի շուկայում համաշխարհային ճգնաժամ էր: Մեր համար կա բավականին վտանգավոր իրավիճակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031