Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան. «Համայնքի ղեկավարների մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունը». «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2020 13:14

ՀՀ համայնքապետերի մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունը, շատերն իրենց տեղում չեն եւ նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ պետք է անեն։ ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը զբաղվում է համայնքների հարցերով։ Նրա խոսքով՝ Սովետական Միության շրջանից գյուղացու խեղճ կերպար է ձեւավորվել ու հիմա պետք է դա ամբողջովին փոխվի։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հուլիսին այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք, որտեղ ծանոթացել էր Ղուկասյանի հետ. նա կարողացել էր տարիների ընթացքում գյուղն ավելի գրավիչ դարձնել՝ հյուրատներ կառուցել եւ զարգացնել այդ ամենը։ Այդ օրինակը տեսնելով վարչապետը օգոստոսին նրան նշանակել էր իր խորհրդական։

– Այս ընթացքում ի՞նչ տպավորություն եք ստացել, հնարավո՞ր է մնացած գյուղերը Կալավանի օրինակով զարգացնել։

– Իհարկե, բոլոր գյուղերն է հնարավոր զարգացնել, ուղղակի Կալավանը մի օրինակ է, որն իր առանձնահատկություններն ունի։  Բայց, եթե ասում ենք Կալավանի պես, այստեղ պետք է տարբերակել, թե ինչ նկատի ունենք։ Կալավանում մենք դեմ էինք գնում օրվա իշխանություններին՝ ստիպելով ուշադրություն գրավել մեզ վրա, Բայց այդպես էլ չեղավ։ Մենք մոտիվացվեցինք եւ ինքնուրույն արեցինք: Սակայն նոր Հայաստանում պետությունը պատրաստ է ցանկացած լավ նախաձեռնության  ձեռքը  բռնել, բայց մի տարբերությամբ՝  հիմա շատ կարեւոր է ունենալ ռազմավարական լուծում։ Ցանկացած գյուղի զարգացման մեկնարկին պետք է գոնե լինի մաստեր-պլան, որ իմանանք, թե ո՞ւր է հասնելու այդ գյուղը՝ 10, 20 տարի հետո։ Մեր թիրախը 2050 թվականն է: Այսինքն, թե ինչպիսին պետք է լինի գյուղը 2050-ին։

– Համայնքապետերի հետ շփումների ընթացքում արդյո՞ք նրանց կողմից պատրաստակամություն եք տեսել համայնքի զարգացման համար աշխատելու, թե երկարամյա ղեկավարող  համայնքապետերի փոփոխության կարիք կա։

– Ես իմ տեսակով, որ շատ պոզիտիվ եմ, նկատել եմ, որ համայնքի ղեկավարների մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունը։ Շատ հաճախ տեղական ինքնակառավարման գաղափարը չեն գիտակցում։ Գոնե այս ամբողջ ընթացքում անընդհատ շփվում եմ համայնքի ղեկավարների հետ, եւ մի քանի հոգի է, որ քիչ թե շատ պատկերացնում են, թե ինչ է իրենց ուսերին դրված եւ ինչպես զարգացնել համայնքը։ Մնացած բոլոր դեպքերում գումար չկա, փողոցները կլուսավորենք կվերջացնենք, խաղահրապարակ կսարքենք, յոլա գնալու ապագայի պատկերացումներով են առաջնորդվում։ Շատ հաճախ նույնիսկ համայնքի ղեկավարը կառավարությունից պահանջում է մի բան, որը ինքն է պարտավոր անել։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031