Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի հանդեպ նկրտումները Թուրքիան կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով». թուրքագետ

Մարտ 12,2020 13:08

«Թուրքիան օրակարգ է մտցնում Արցախի հարցը: Նա բացահայտ քաղաքական ուղերձ է հղում, որ ինքը որպես ՄԽ անդամ եւ տարածաշրջանի խնդիրներով հետաքրքրված ուժ՝ իր մտահոգությունն է հայտնում հարցի շուրջ»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը պնդել է մոտեցումը, թե Թուրքիան իբրեւ թե կարող է նպաստել Արցախյան հակամարտության կարգավորմանը՝ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

https://www.facebook.com/271803352838187/videos/634580187085795/

«Սրանով փորձ է արվում քաղաքական օրակարգն արհեստականորեն հարստացնել Արցախի հարցով: Սա Թուրքիայի գործելաոճն է, ձեռագիրը, եւ նման օրինակները շատ են Թուրքիա-Իրաք, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում»,-նկատեց Ռուբեն Մելքոնյանը:

Նշյալը, ըստ նրա, Արցախի հարցի հանդեպ կարող է ունենալ թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական բաղադրիչներ: Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ ռուս-թուրքական հարաբերություններում, Թուրքիայի բնորոշմամբ, կա հայկական բաղադրիչ՝ Արցախի հարցը, եւ միամտություն կլինի կարծելը, թե Թուրքիան իր քաղաքական ձեռագիրը պատեհ կամ անպատեհ առիթներով չի օգտագործի:

«Մեզ համար սա անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Թուրքիայի գործելաոճն ուղիղ համեմատական է ՀՀ անվտանգության խնդիրներին: Նման հարցերում պոպուլիստական կամ ամբոխահաճո մոտեցումները տեղ չունեն, որովհետեւ սա այլ ոլորտի է վերաբերում, որում նման մոտեցումները կործանարար կարող են լինել: ՀՀ-ի հանդեպ նկրտումները մշտապես Թուրքիայի օրակարգում են, եւ նա դա կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով: Ի՞նչն է զսպում սադրիչ գործողություններ իրականացնել ՀՀ-ի հանդեպ, որի հնարավորությունն ու ցանկությունը նա ունի: Մենք ունենք հարեւան, որն ապացուցել է ապակառուցողական եւ հարձակողական բնույթը»,-համոզմունք հայտնեց փորձագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031