«Սիրիայում Թուրքիայի եւ Ռուսաստանի լարվածությունը կարող է ազդել Արցախի խնդրի վրա: ՀՀ իշխանությունը եւ հանրությունը պատրա՞ստ են տարատեսակ սցենարների»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը եւ դրա ազդեցությունն Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականների շարասյան վրա օդային հարվածների փաստին, որի պատճառով ՌԴ-Թուրքիա հարաբերությունները սրվեցին՝ ասաց «Պոլիտէկոնոմիա»-ի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով՝ այս միջադեպից հետո Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքերով «ռեւանշի» հասնել՝ Սիրիայում իրադարձություների համատեքստում:
https://www.facebook.com/271803352838187/videos/250880082586487/
«Գուցե փորձի, սցենարները տարբեր են: Թուրքիայում եւ Ադրբեջանում որոշ շրջանակներ գտնում են, որ ավելի մեծ ծավալով կարելի է կրկնել ապրիլյան պատերազմը: Քանի որ ՌԴ-ն ուղղակի ներգրավված չէ Արցախի անվտանգության համակարգում, դա թույլ օղակ է: Ի տարբերություն Արցախի՝ Սիրիայում ՌԴ-ն ազդեցություն ունի: Ներսում մենք պատրա՞ստ ենք դրան: Իշխանությունը պառակտում է հանրությանը՝ ներիշխանական խնդիրների լուծման համար, ինչը հարվածում է մեր անվտանգությանը»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով «այո»-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը՝ «Սերժ Սարգսյանի իշխանությունը $42 մլն տվել է, զենք են առել, չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն», Թեւանյանը նման բնորոշումն անթույլատրելի որակեց:
Մյուս կողմից, ըստ նրա, կորոնավիրուսի տարածման մեծ աղբյուր է հանրաքվեի քարոզարշավը՝ այն դեպքում, երբ մյուս երկրներում արգելում են հավաքները, սահմանափակում շփումները:
Թեւանյանի խոսքով՝ նման կարեւորը խնդիրները թողած՝ իշխանությունը զբաղված է ՍԴ դատավորներից ազատվելով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ