ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պատճառով 30 օրով փակում է հաղորդակցությունը Եվրոպայի հետ, այդ թվում՝ ծովային և ավիափոխադրումները:
Ուղերձում Թրամփը նշել է, որ «կոշտ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն վերաբերում Մեծ Բրիտանիային, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի վարակման 460 դեպք: Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշական նույն միջոցները», ինչ Միացյալ Նահանգները: Թրամփը նաև կոչ է արել արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրել փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսի բռնկման պատճառով:
ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը հստակեցրել է, որ արգելքը վերաբերում է բոլոր երկրներին, որոնք մտնում են Շենգենյան գոտու մեջ:
https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1592889534195468/
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ