Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանը` Մատենադարանի արհմիության աշխատակիցների բողոքի մասին. «Հրապարակ»

Մարտ 12,2020 12:11

Նախօրեին Մատենադարանի արհմիության աշխատակիցները մամլո ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում բարձրաձայնեցին Մատենադարանում տիրող կառավարման ճգնաժամի, աշխատողների ազատության ոտնահարումների, արձակուրդների չտրամադրման, կանոնադրության փոփոխության անհրաժեշտության, նաեւ՝ կառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղի ունեցած որոշ իրավախախտումների մասին։ Ի դեպ, վերջինիս մասով արհմիությունը դիմել էր գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, որտեղից, սակայն, բողոքը մերժել էին։

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանը չափազանցված է համարում կառավարման ճգնաժամի, աշխատողների իրավունքների ոտնահարումների, չարաշահումների մասին հնչեցված ահազանգերը։ «Մի քիչ այդպես չէ, օրինակ՝ արձակուրդների չտրամադրման մասին որ ասում են, դա լուծվեց ու հենց իրենց ջանքերով, իսկ քիչ համակարգիչների հետ կապված հարցը, ամեն դեպքում, ճգնաժամային հարց չէ։ Խնդիրներ, իհարկե, ամեն տեղ կան, մենք հենց հիմա քննարկում ենք կանոնադրության փոփոխության հարցը, որովհետեւ կանոնադրության եւ օրենքի մեջ հստակ նշված չէ, թե ինչպես են ընտրվում խորհրդի անդամները։ Այդ հարցը բարձրացվեց, առաջարկներ են եղել, չգիտեմ՝ դեռ ինչպես կանենք, բայց, ամեն դեպքում, այդ հարցը դրվել է»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ կանոնադրության փոփոխության հարցը վաղուց էր հասունացել, եւ միաժամանակ զգացել են խնդրի անհրաժեշտությունը. «Լավ է, որ իրենք էլ մտածում են այդ ուղղությամբ։ Նախարարն ու մնացած անդամներն էլ համաձայնեցին, որ դա հստակեցված չէ կանոնադրության մեջ ու հապճեպ է գրված։ Այսինքն՝ ըստ աշխատակարգի են գնացել, որն ուղարկում է նախարարությունը, մենք էլ հետեւել ենք դրան, որը հանցագործություն չի կարելի համարել, եւ, փաստորեն, քննիչները չեն էլ համարել, իսկ իրենք լուրջ մեղադրանքներ են ներկայացրել՝ քրեական գործ հարուցելու պահանջով, ինչը, կարծում եմ, մի քիչ արհեստական ճգնաժամ է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031