Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք պատրաստվում տանկեր մտցնել քաղաք, հատուկջոկատայիների փողն ուղղել ՍԴ դատավորների վրա, նրանց ստիպել որոշումներ կայացնել». Արման Եղոյան

Մարտ 12,2020 12:07

«Մենք թույլ չենք տալու, որ ժողովրդի լռությունը գնվի ընտրակաշառքով, ես սա շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում: Ես բացառում եմ համակարգային կոռուպցիան: Եվ երրորդ՝ մենք որոշել ենք, որ ժողովրդավարությունը պետք է հաստատենք բացառապես ժողովրդավար եւ իրական մեթոդներով եւ ճանապարհով: Օրինակ, մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկիների ազդեցությունից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա»,- այսօր Ջերմուկում «այո»-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Նա ընդգծեց, որ դա բավարար չի, քաղաքական կամքը բավարար չի, իրենց ձեռքում չի բոլոր խնդիրների լուծումը, կան խնդիրներ, որոնք դատական համակարգում են ու այնտեղ պիտի լուծվեն, դրա համար է անհրաժեշտ դատարանի անկախությունը:

ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ սա իր համար հարազատ վայր է, հայրը Վայքից է ու իր մանկության, պատանեկության ամառներն անցել են Վայքում. «Անգիր գիտեմ այս քաղաքի ամեն ծառն ու ճյուղը»:

Եղոյանն ասաց, որ նախկին իշխանությունները, իրենց ընդդիմախոսները քննադատում են, թե ուզում եք այս դատավորներին հանեք, ձեր դատավորներին բերեք, բերեք խամաճիկային դատավորներ. «Ես այլ հարց եմ տալիս. Իշխանափոխությունից հետո որտե՞ղ ենք մենք խամաճիկային որեւէ լուծում տվել, հեռուստաընկերություննե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ այսօր կեսից շատն ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի, մյուս կեսն էլ կարելի է ասել հավասարակշիռ, համայնքնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ համայնքում ոնց ժողովուրդն ուզում է, այդպիսի ղեկավար էլ ընտրվում է, մի բան, որը նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ կենտրոնական Երեւանի գործադիր իշխանության կամքին հակառակ մի համայնքում մեկն ընտրվեր համայնքապետ: Բիզնեսնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ հստակ գիտենք ով որտեղ ոնց ում ինչքան ու ինչի համար պետք է տար: Հետեւաբար հարց՝ մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն դարձնել խամաճիկային, որ իրենց նման կեղծված ընտրություններից հետո տանկերը մտցնենք քաղաք արդարացնի՞ դա: Մենք չենք պատրաստվում երբեւէ ընտրություն կեղծել ու առավել եւս՝ տանկեր մտցնել քաղաք, ՍԴ-ն պատել փշալարերով, հատուկջոկատայինների փողն ուղղել ՍԴ դատավորների վրա, այդ ավտոմատների տակ նրանց ստիպել որոշումներ կայացնել»:

Եղոյանը երկու դրվագ հիշեցրեց ՍԴ պատմությունից, որ հիշեցնի, թե ովքեր են իրենց մեղադրում ՍԴ-ն իրենց իշխանությանը հարմարեցնելու մեջ. «2003-ին խայտառակ ընտրախախտումներով նախագահական ընտրություններ տեղի ունեցան ՀՀ-ում: ՍԴ-ն համարձակություն գտավ իր մեջ խորհուրդ տալ ՀՀ այն ժամանակվա ղեկավարին՝ հաշվի առնելով այն բոլոր խախտումները, որ եղել էին, մեկ տարվա ընթացքում նշանակել վստահության հանրաքվե: Դուք հիշո՞ւմ եք, թե ինչ լուտանքներ թափվեցին այն ժամանակ ՍԴ անդամների գլխին: Դա դեռ հրապարակային: Աստված գիտի ոչ հրապարակային, կաբինետներում խոսակցություններում ինչեր են ասել այդ մարդկանց: Հաջորդ օրը այդ մարդիկ սկսեցին արդարանալ, որ այո, միգուցե իրենք իրավունք չունեին նման խորհուրդ տալ, բայց դե խորհուրդ է, տվել են, իշխանությունը կարող է հետեւել այդ խորհրդին, կարող է չհետեւել: Մեկ տարի հետո՝ 2004-ին մարդիկ հավաքվեցին ՍԴ-ի առաջ՝ պահանջելով կատարել ՍԴ խորհուրդը, առաջարկը ու ի՞նչ եղավ՝ ծեծ, ջարդ, մարդկանց ուղարկեցին տուն: 2008-ին էլի նույն բանն եղավ: Էլի նույն փշալարերով պատված ՍԴ-ն էլի արդարացրեց այդ խայտառակ ընտրությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031