Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հնչեցրեց կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատմամբ պայմանավորված դասերի հետաձգման հարցը՝ արդյոք կարիքը կա:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս առնչությամբ ասաց՝ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ ունենք վիրուսի տարածում.«Մեր դեպքերը տեղայնացված են եւ շատ կոնկրետ են եւ մարդիկ են, որոնք ի սկզբանե եղել են վերահսկողության տակ եւ դեռեւս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա: Տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք, եւ խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում»:
ԿԳՄՍ նախարարն Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց՝ նիստի փակ հատվածում կքննարկեն այս հարցը, եւ հասարակությանը տեղյակ կպահեն. «Բացակայություններին հետ կապված ասեմ՝ հաճախելիությունը 90% է, մարզերում ավելի քիչ, Երեւանում մի փոքր ավելի շատ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ