Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է»․ Վարազդատ Կարապետյան

Մարտ 12,2020 12:18

ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ ԱԺ-ում անցկացվող «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց՝ քննարկելու են Իջևանի տարածաշրջանում և Լերմոնտովոյի հատվածում համայնքների պլանավորված միավորումը։

ԱԺ ամբիոնից նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նշված երկու հատվածներում նախատեսվում է համայնքների միավորում։

Խորհրդարանական լսումներին մասնակցում են ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդարանում ներկայացրեց օրենքի նախագիծը, նախատեսվող փոփոխությունները։

Վարազդատ Կարապետյանը հայտարարեց․ «Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է։ Բոլոր հնարավոր ոլորտներում, որտեղ համայնքներն ի վիճակի են վերցնել կենտրոնական կառավարության գործառույթները, Հայաստանը գնալու է ապակենտրոնացման։ Դա վերաբերում է և´ գործողություններին, և ֆինանսներին»։

Նա տեղեկացրեց, որ զուգահեռ քննարկում են ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրության փոփոխությունների հնարավորությունները կառավարության և միջազգային գործընկերների հետ։ Խոսելով ընդհանուր տրամաբանության մասին՝ նա ասաց․ «Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել շատ ավելի նպատակային։ Սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքի կապիտալ հնարավորությունները, ցանցերը շինությունները ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքների եկամուտները կաճեն, նրանք կունենան հնարավորություն այդ ձեռք բերված կապիտալն արդեն ծառայեցնել ավելի լավ ծառայություններ մատուցելուն։ Հիմնական նպատակն այն է, որ ավելի լավ ծառայություններ մատուցենք բնակիչներին՝ միաժամանակ հարգելով տեղական ինքնակառավարման՝ մարդկանց իրավունքը։ Այս տրամաբանությամբ մենք կգնանք շարունակական ապակենտրոնացման»։

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ փոքր համայնքները ծառայություններ մատուցելու առումով ունեն խնդիրներ․ «Փոքր համայնքները, տարբեր պատճառներից ելնելով և´ կարողությունների, և´ ֆինանսական, մեծամասամբ չեն կարողանում օրենքով նախատեսված ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։ Եթե գնում ենք շարունակական ապակենտրոնացման, մտածում ենք կրթական, առողջական ծառայությունների, ընդհանուր ենթակառուցվածքների կառավարման և այլի մասին, միանշանակ է, որ համայնքները պետք է կարողանանք ներառել ավելի մեծ միավորումների մեջ, որ ավելի լավ ծառայություններ մատուցեն։ Սա այն դիրքորոշումն է, որի շուրջ տեղի են ունենում վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունները և համայնքների միավորումները»։

Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ լսումների արդյունքներից կախված համայնքների միավորման գործընթացը կշարունակվի։ Եվ եզրափակեց․ «Բոլոր այն հատվածներում, որտեղ կունենանք ընտրություններ, կփորձենք նաև համայնքների միավորման թեման քննարկել ժողովրդի հետ։ ԱԺ-ն պետք է լսի և´ կառավարությանը, և´հանրությանը և´ փորձի հավասարապես որոշում կայացնել ի շահ Հայաստանի։ Մենք կարևոր դերակատարում ունենք մարդկանց հետ աշխատանքում, որ որոշումը ծառայի ոչ թե միայն տարբեր խմբերի շահերին, այլ ժողովրդի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031