Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին Հենքսը հայտնել է ինստագրամի իր էջում:
«Ռիտան և ես Ավստրալիայում ենք: Մի քիչ հոգնած էինք մեզ զգում, մրսածության, հոդացավերի ախտանշաններ կային: Ռիտան տենդի աշխտանշաններ ուներ և ոչ բարձր ջերմություն: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է»,-գրել է Հենքսը և տեղեկացրել, որ իրենք համապատասխան ստուգումներ կանցնեն և կմեկուսացվեն այնքան ժամանակ, որքան պահանջվում է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ