Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»».

Մարտ 11,2020 23:25

Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար»։ Վերջինս օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։

Արդեն այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան և նշել, որ իր հետ կապվել են տարբեր քաղաքացիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Մ.Առաքելյանի ընտանիքին, և ինքը հենց այդ քաղաքացիների խնդրանքով է այցելել նրան։ Պատգամավորը ավելացրել է, որ եթե քաղաքացիներին հետաքրքրի, ինքը հանրաքվեից հետո ավելի «մանրամասն կներկայացնի ամեն ինչ»։

Հատուկ կարևորելով հարցի բարոյական կողմը՝ մենք շատ ուրախալի ենք համարում, որ Մ.Առաքելյանի ընտանիքին օգնություն է տրամադրվելու։

Սակայն հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողություններ իրականացնելը, մասնավորապես՝ անապահով ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցում հանրության առջև սեփական դերակատարությունն ի ցույց դնելը ակնհայտորեն անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։

Հավատացնում ենք, որ մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»։ Ավելին, դա կդիտեինք որպես մարդասիրական և արդարացի քայլ։

Բայց ընտրված ձևաչափը փաստորեն վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող։

Միևնույն ժամանակ, «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է, որ կոնկրետ այս միջադեպը չենք ներառելու քարոզչության ընթացքի վերաբերյալ՝ մեր կողմից մշակվող հանրային զեկույցում և չենք բարձրաձայնելու միջազգային գործընկերների առջև։

«ՈՉ» քարոզչության կողմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031