Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Մարտ 11,2020 22:45

Հանրային առողջապահության ներկայացուցիչները և կառավարությունները պետք է ոչ միայն աշխատեն կանխել  կորոնավիրուսի տարածումը, այլ նաև պայքարեն վիրուսի  վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ապատեղեկատվության և քարոզչության վերաբերյալ հատուկ զեկուցող Օսկար Մինան:

Կորոնավիրուսի բռնկումը առաջին լուրջ ճգնաժամն է հանրային առողջապահության բնագավառում ժամանակակից սոցիալական ցանցերի դարաշրջանում, իսկ վիրուսի մասին կեղծ լուրերի արագ տարածումն արդեն մտահոգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և  մի քանի երկրների  կառավարությունների, որոնք այդ երևույթն անվանել են «ինֆոդեմիա»:

Մինայի խոսքով՝ այսօր համացանցում, սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր պատվաստանյութերի մասին, դավադրության զանազան տեսություններ, իսկ նման ապատեղեկատվությունը խոչընդոտում է վիրուսը կասեցնելուն ուղղված ջանքերին՝ տարածելով խուճապ, անօգնականություն և խտրականություն մի  ժամանակաշրջանում, երբ երկրների միջև համերաշխությունն ու համագործակցությունն անհրաժեշտ են մարդկային կյանքեր փրկելու համար:

«Վատ տեղեկատվության դեմ լավագույն միջոցը լավ տեղեկատվությունն է»,-ընդգծել է նա՝ միջազգային կազմակերպություններին, կառավարություններին, մեդիաընկերություններին կոչ անելով աշխատել, որպեսզի երաշխավորվի ստույգ և հավաստի տեղեկատվության լայն տարածումը: Նա նաև կոչ է արել հետևել բացառապես գիտական համայնքի և իրավասու մարմինների ցուցումներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031