Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրել է.
«Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով:
Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որևէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու և «ԱՅՈ»-ի քարոզարշավին չվնասելու համար»:
Կարդացեք նաև