Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ (պանդեմիա): Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստանից դուրս գրանցված դեպքերի թիվն աճել է 13 անգամ:
Գեբրեսիուսը նաև ասել է, որ «խիստ անհանգստացած է վիրուսի նկատմամբ անգործության մակարդակից»: Նա երկրների կառավարություններին կոչ է արել «հրատապ և ագրեսիվ գործողություններ ձեռնարկել»՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: «Մի քանի երկրներ արդեն ցույց են տվել, որ վիրուսին հնարավոր է ճնշել և վերահսկողություն սահմանել»:
Նշենք, որ մարտի 11-ի դրությամբ աշխարհի 114 երկրում նոր կորոնավիրուսով հիվանդ մարդկանց գերազանցել է 118 հազարը: ԱՀԿ տվյալների համաձայն՝ մահացել է 4291 հիվանդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ