2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ:
Դեպքի առթիվ հարուցված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել, որ Վանաձոր քաղաքի երկու բնակիչները 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացուն, վերջինս հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով դիմել է փախուստի:
Վանաձորի երկու բնակիչներ մտերիմները հետևել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում տեսնելով նրան, մոտեցել և շարունակել են նրան ծեծի ենթարկել, որի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել՝ առողջությանը պատճառելով մարմնական ծանր վնաս:
2020թ. մարտի 11-ին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հանցագործության առերևույթ կատարելու համար նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին